![]()
Ճապոնական, չինական պենոպլաստե տնակներ կառուցելու գաղափարը վաղուց էր հետաքրքրել վանաձորցի Օնիկ Քամալյանին: Այնքան պրպտեց համացանցը, որ վերջապես պենոպլաստե տնակների սեփական արտադրություն հիմնեց: Պատերազմն Օնիկին նոր գաղափար հուշեց՝ պենոպլաստե վրաններ պատրաստել նաև սահմանում կանգնած զինվորի համար:
Օնիկ Քամալյանի ստեղծած հաստոցը միլիմետր առ միլիմետր կատարում է համակարգչով տրված հանձնարարությունը: Արդեն յոթ տարի պենոպլաստե տնակներ են կառուցում: Պատերազմի ընթացքում նոր գաղափար ծագեց՝ պենոպլաստե վրաններ կառուցել բանակի համար:
Օնիկ Քամալյան — Պենոպլաստե վրանի առաջին առավելությունն այն է, որ այն շատ տաք է, զինվորները ցրտին մրսելու խնդիր չեն ունենա: Բացի այդ, այն բավական հեշտությամբ քանդվող և հավաքվող կոնստրուկցիա ունի:
Պենոպլաստե վրանը շատ թեթև է, տեղափոխելը՝ հարմար: Տասը սանտիմետր հաստությամբ վրանը հնարավոր է ապամոնտաժել, հավաքում են հինգ րոպեում:
![]()