«Հրանտ Բագրատյանը շարունակում է Ալիևի խորհրդականի իր պարտականությունները, սակայն այս անգամ նա միայնակ չի գործում…». Արփի Դավոյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրանտ Բագրատյանը շարունակում է Ալիևի խորհրդականի իր պարտականությունները, սակայն այս անգամ նա միայնակ չի գործում, գործակալական ցանցը համալրվել է նոր անդամներով։Նման չարամիտ սուտ տարածելը աշխատում է միայն որպես հուշում, որպես նպատակային դավաճանություն և սեփական հայրենիքի նկատմամբ ատելության դրսևորում։

Իր նմանների շրջանակում ունենալով քիչ թե շատ հեղինակություն, այս մարդը խրախուսում է այլոց, որպեսզի նրանք նույնպես կատարեն նմանատիպ արարքներ։Կարճ ասած՝ իմանալով ինչն է ճշմարտությունը, անել՝ հակառակը։

Չարիք գործելու և մեր պետությանը վնաս տալու մոլուցքը Բագրատյանի մոտ ուղեղի կատարակտ է դարձել,որը խանգարում է նրան պարզ մտածել և ստիպում է համարել, որ այլ մարդիկ մարդ Չեն և,Չարիք գործելով, վնասել սեփական երկրին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ