![]()
Հունվարի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմանում Շնող գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Մախմուդյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Թեղուտ-Շնող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ճանապարհի մեկ այլ հատվածում։ Վթարի հետևանքով Գ․ Մախմուդյանը տեղում մահացել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Ու եթե պատասխանատուները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքները, ապա վթարը տեղի չէր ունենա։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում Ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
![]()