![]()
Ռումբերի տակ՝ սահմանից հոսպիտալ: Երկրի ու երկնքի միջև զինվորը նայում էր բժշկի ձեռքին՝ հավատալով ապաքինմանը: Առանց դադարի սպիտակ բանակը կռիվ էր տալիս, կյանքը չխնայող զինվորին կյանք վերադարձնում:
Հրահանգի չի սպասել. ընկերներին հավաքեց, միանգամից` Արցախ: Մարտունիում լրացրին մասնագետների պակասը: Վախը բթացել էր, մահվան մասին՝ մոռացել: Գիշեր-ցերեկ, ուտել, հանգստանալ, ամեն ինչից առավել խնդիրը մեկն էր՝ կյանքեր փրկել:
Տիգրան Քամալյան (Անոթային վիրաբույժ) — 18-20 տարեկան զինվորները, մեր հիմնական բանակը հոգեպես շատ բարձր մակարդակի վրա էшт, նրանք էին մեզ ոգևորում, բժիշկ ջան, չի ցավում, ինչ-որ պետք է արեք, կար շատ արտահայտված հոգատարություն մեկը մյուսի նկատմամբ։
Նախորդ երկու պատերազմում առաջնագծի բժիշկ Վարդանյանը այս մեկը համարում է անսպասելի ծանրության։ Զինատեսակներն ուրիշ էին, վիրավորումները նոր ձևի՝ բեկորային և ծանր այրվածքներով։
Սամվել Վարդանյան (Պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար) — էդպիսի դեպք չեղավ, որ որևէ մեկին օգնություն ցույց չտանք, նույնիսկ անհույս, որ սիրտը կանգնել ա, արյունահոսության մեջ ա, մինչև վերջ պայքարում էինք։
Արյան մեծ կորուստ, վնասված օրգաններ, առաջնագծից դեպի հոսպիտալ երկար թվացող ճանապարհ … Այդքանով հանդերձ, ժպտացող զինվորը բժշկին ստիպում էր պրակտիկայում առաջին անգամ անսպասելի ռիսկի գնալ, որ տղերքը նորից ժպտան։
Անտեսելով պայթող արկերը, սպիտակ բանակի կամավորները մի հոսպիտալից մյուսն էին շտապում, վիրահատություններ կատարում առանց պատուհան, երբեմն էլ առանց դռների սենյակում։
![]()