![]()
Պատերազմին մասնակցելու համար Ռուսաստանից եկած Վարդան Հարությունյանը հետ գնալ չի կարողանում։ Սիրտը չի կտրվում սահմանը հսկող զինվորներից։ Օրը մի քանի անգամ ընկերների հետ մարտական դիրքեր է բարձրանում՝ տղաներին հայրաբար թիկունք լինելու համար։
Վարդան Հարությունյան (կամավորական) — Որ մոտիկ են, ձգտում եմ օգնել ինչով կարողանում եմ, ընկերներս էլ են հեռակա մասնակցում պաշտպանությանը։
Սուրիկ Բեգլարյան (կամավորական) — Պետք է սատարենք զինվորներին, որ նորից ուժ հավաքեն, կարողանան պայքարեն չարիքի դեմ։
Դիրքապահ զինվորի երգը նույնիսկ հասնում է կարճ հեռավորության վրա գտնվող թշնամու ականջին: Լսում է ու չի փորձում ընդհատել։ Գոռի գեղեցիկ կատարումը նաև նրան է ականջահաճո։
Գոռ Վարդանյան (ժամկետային զինծառայող) — Ընդհանուր երգում ենք, պատերազմի ժամանակ էլ էինք երգում մարտական ոգին բարձրացնելու համար։
Երբեմն համերգներ էլ են կազմակերպում, կատակում են Հայաստանի հարավային դարպասը պահող զինվորները։ Կատակը՝ կատակ, բայց զգոնությունը երբեք չեն թուլացնում․ թշնամին դավադիր է և անկանխատեսելի։ Մեր դիրքերը պետք է անխոցելի լինեն։
![]()