Մոսկվայի մետրոյի կայարանում ռելսերի վրա ընկնելու հետևանքով մի կին է մահացել

Մոսկվայի մետրոյի «Կոտելնիկի» կայարանի ռելսերի վրա մի կին է ընկել: Նա մահացել է: ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

«Անհայտ պատճառով կինն ընկել է «Կոտելնիկի» կայարանի ռելսերի վրա: Գնացքի երթևեկությունը դադարեցվել է, նրան դուրս են բերել, շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը», – ասել է գործակալության զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ