![]()
«Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր զոհված զինծառայողների, անհետ կորած զինվորների, գերեվարված հայրենակիցների ընտանիքների հետ են:
2020-ի ավարտին, ցավոք, դեռևս չենք հասցրել պարզել բոլոր անհետ կորածների ճակատագիրը, չենք կարողացել վերադարձնել բոլոր գերիներին:
Ուզում եմ բոլորի ընտանիքներից ներողություն խնդրել այս իրավիճակի համար` առանց խոսելու պատճառների մասին. որովհետև ամանորյա ուղերձը գործնական մանրամասների քննարկման պատեհ հարթակ չէ»,- ամանորյա ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը` հավելելով, որ ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորների, սպաների հետ են:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։
![]()