![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջոմ գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Եռաբլուրն այսօր մարդաշատ էր:
Ինչ խոսք, հարգում ենք մեր նահատակների հիշատակը` հայրենիքի համար կյանքը նվիրաբերած մեր զինվորների սուրբ հիշատակը:
Բայց հարգանքը հանուն սուրբ գործի՝ հայրենիքի համար իրենց կյանքը զոհասեղանին դրած զինվորների հանդեպ չպետք է լինի միայն նրանց շիրիմներին ծաղիկ խոնարհելով ու խունկ ծխեցնելով։
Տղեքն իրենց կյանքը տվեցին, որ մենք ապրենք, որ ապրենք ու արարենք, որ երկիրը պահենք, որ էս հողի վրա կրկին հայ մանուկի ծննդյան ճիչը լսվի, որ հայ ժողովուրդը լծվի հայրենաշինության գործին ու շարունակի կերտել իր հազարամյակների պատմությունը։
Հասկանում եք չէ՞, մենք պարտք ենք էդ տղեքին, էդ լուսահոգի տղեքին կյանքով ենք պարտք։
Հուսով եմ կվերագտնենք մեր մեջ բավականաչափ ուժ ու կամք մոխրացած կրակի մեջից վեր հառնող փյունիկի նման վերածնվելու համար… ուրիշ ճար չունենք, ընկած տղեքն արդեն վերևից են մեզ նայում:
![]()
![]()