![]()
Իրանի իշխանությունները փոխհատուցում կվճարեն ուկրաինական Boieng ինքնաթիռի ավիավթարի արդյունքում զոհվածների ընտանիքներին: Նրանք կստանան 150-ական հազար դոլար:
Ինչպես հայտնում է իրանական YJC գործակալությունը, կվճարվի 150 հազար դոլար կամ համարժեք եվրո: Յուրաքանչյուր զոհի համար այն կվճարվի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:
Սեպտեմբերին հաղորդվել էր, որ Իրանի իշխանությունները հետ են վերցրել Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing-737 ինքնաթիռի կործանման զոհերի հարազատներին փոխհատուցում վճարելու իրենց առաջարկը:
Օդանավը խփվել էր 2020-ի հունվարի սկզբին Թեհրանի շրջանում իրանական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:
![]()