էս դիրքերով էիք ուզու՞մ Արցախ պաշտպանեիք ու պատերազմ հաղթեիք

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Զինվորական հրամանատարության հասցեին մեղադրանքներ են հնչում ոչ թե 21-րդ, այլ 20-րդ դարի պատերազմին պատրաստվելու համար:

Բայց արի ու տես, որ անգամ 20-րդ դարի պատերազմին չէինք նախապատրաստվել։
Ավելի քան 25 տարվա ընթացքում առաջնագծի մեր պաշտպանական դիրքերը մնացել էին առանց ինժեներական կառույցների։ Մեր զինվորների գերակշիռ մասը զոհվել ու վիրավորվել է բեկորային վնասվածքներից, որովհետև ԱԹՍ-ից, ավիահարվածներից ու հրետանու արկերից պաշտպանվելու համար թաքստոց չեն ունեցել:

2016-ի Ապրիլյանից հետո, երբ Գրիգորյան Մանվելը հետ է վերադարձել Արցախից, մի քանիսին մի լավ նխշել է հայհոյելով, մեղադրելով 94-ից հետո պաշտպանական դիրքերը մինչև այսօր նույն վիճակում թողնելու համար։ Իսկ համաձայնագրի ստորագրումից հետո Արցախ մտած ռուս խաղաղապահները, տեսնելով մեր պաշտպանական դիրքերը, քմծիծաղ են տվել՝ ասելով թե «էս դիրքերով էիք ուզու՞մ Արցախ պաշտպանեիք ու պատերազմ հաղթեիք»։

25 և ավելի տարիների ընթացքում մեր պաշտպանական դիրքերում ինժեներական աշխատանքներ գրեթե չեն արվել:
Քար չունեի՞նք, ավազ չունեի՞նք, ցեմենտ չունեի՞նք, ջուր չունեի՞նք, թե՞ երկաթ(արմատուրա) չունեինք:

Ունեինք, ամեն բան էլ ունեինք, ուղղակի գործ անելու ցանկություն չունեինք: Պարզապես էս տարիների ընթացքում մեր զինվորական հրամանատարությունը սեփական դղյակների շինարարութունը գերադասում էր հայրենիքի սահմանը պահող պաշտպանական դիրքերից։

Հուսով եմ գոնե կատարվածից դասեր կքաղենք, գոնե հիմա, անցյալի դառը փորձի վրա հիմնվելով, ճիշտ քայլեր կձեռնարկենք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ