![]()
ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահի այժմ արդեն նախկին խորհրդականներ՝ Գրիգոր Մուրադյանն ու Հրայր Ղուկասյանը դատի են տվել ՍԴ նախագահ Արման Դիլանյանին։ Նրանք տարբեր հայցերով դիմել են Վարչական դատարան։
Ե՛վ Մուրադյանը ե՛ւ Ղուկասյանը պահանջում են իրենց վերականգնել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով։ Նրանք պաշտոնից ազատվել էին հոկտեմբերի 22-ին։
Հրայր Ղուկասյանի հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին, իսկ Գրիգոր Մուրադյանի հայցը՝ նույն դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։ Հայցերը ներկայացվել են դեկտեմբերի 24-ին։
![]()