Մարուքյանը հայտնեց, թե ինչ է պատրաստվում քննարկել Փաշինյանի հետ հանդիպմանը

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում պատրաստվում են քննարկել վերջինիս հրաժարականի հարցը:

Այս մասին Մարուքյանն ասաց հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում:

«Վարչապետը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներ, հիմա այդ հանդիպումն է: Մեր օրակարգը գիտեք՝ ստանձնել վարչապետի պաշտոնը, կայունացնել և տանել ընտրությունների»,- ասաց Մարուքյանը:

Ավելի վաղ Ազգային ժողովում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որի ընթացքում Ծառուկյանը պահանջել էր վարչապետի հրաժարականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ