![]()
«2020-ին Երևանում ավելի շատ երեխա է ծնվել 2019-ի համեմատ։
2019 թվականի ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 21424 երեխա՝ 11251 տղա և 10173 աղջիկ, իսկ 2020 թվականին՝ 21919 երեխա՝ 11430 տղա և 10489 աղջիկ»,- այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել էր 2019թ-ին նորածիններին ամենից հաճախ տրված անունները: Ըստ այդ տվյալների, Հայաստանում անցած տարի ամենից շատ Դավիթներ ու Նարեներ են ծնվել: Այս անուններն են գլխավորում նորածիններին տրված անունների ցանկը:
Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն
Աղջիկներին տրված անունների տասնյակում են նաև Մարիա, Արփի, Եվա, Մանե, Անգելինա, Մարի, Անահիտ, Էլեն ու Մարիամ անունները:
Տղաների առաջին տասնյակը Դավիթից հետո շարունակում են Նարեկը, Հայկը, Մարկը, Տիգրանը, Ալեքսը, Միքայելը, Արթուրը և Գոռը:
2019թ-ին լույս աշխարհ եկած երեխաների թվում դարձյալ գերակշռում են տղաները:
Անցյալ տարի Հայաստանում ծնվել է 18 913 տղա և 17 128 աղջիկ:
Read more: https://armeniasputnik.am/society/20200505/22945279/2019-in-Hayastanum.html
![]()