«Այդ 17 ուժերը այսօր անգամ 300 մարդ չեն կարողանում հավաքել. Նրանք լուրջ խնդիր ունեն իրենց մեջ…». Հայկ Սարգսյան

Ով են ընդդիմադիրները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը:

«Այդ 17 ուժերը արդեն 40 օր է պահանջում են հրաժարական, բայց իրենց հանրահավաքի մասնակիցների թիվը ամեն օր պակասում է»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ բացի այդ ուժերից բազմաթիվ կառույցներ, հանրային գործիչներ եւս պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Հայկ Սարգսյանն արձագանքեց.

«Դե իրենք բոլորով իրար հետ 3 հազար մարդ չեն կարողանում հավաքել: Այսօր անգամ 300 մարդ չեն կարողանում հավաքել: Ես որակին չեմ ուզում անդրադառնալ, բայց իրենք լուրջ խնդիր ունեն իրանց մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ