![]()
ԱԱԾ մամուլի ծառայությունից հաստատեցին, որ Արմեն Աբազյանը Մոսկվայում է։ Իսկ թե այցի նպատակը որն է` դեռ հայտնի չէ։
ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Թե ինչ ծրագրով է Աբազյանը Մոսկվայում` ԱԱԾ–ից չմանրամասնեցին։
Նշենք, որ մեր տեղեկություններով` Մոսկվայում է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ Այս երկու պաշտոնյաների այցերի հետ կապված դեռ հավելյալ ինֆորմացիա չկա։
![]()