Երևանում փախլավա թխող հադրութցիների երազանքը տուն վերադառնալն է

Սյուզի Ղարայան- Ույզիս եմ փախլավա ուտիմ. երբ ասում ենք ուզում եմ, ասում ենք ուզիս եմ…

Սյուզին ներկայացնում է Հադրութի բարբառի առանձնահատկություն «ս» հնչյունն ու հրավիրում իր պատրաստած նրբահամ փախլավան ուտելու: Արդեն մի քանի ամիս է՝ հադրութցի ընտանիքը Երևանում է:

Սյուզի Ղարայան- Սեպտեմբերի 27-ի առավոտյան իմ մեծ տղան արթնացավ ու տեսավ այդ կրակները մեր տան պատուհանից, ինձ հարցրեց՝ էս ինչ ծուխ ա, երբ տեսա հասկացա, որ պատերազմ է:

Զինծառայող ամուսինը դիրքերից զանգով հանգստացրեց, վստահեցրեց, որ լավ է լինելու, բայց խնդրեց որոշ ժամանակով գյուղը լքել: Հարևանի մեքենայով տեղափոխվեցին այլ գյուղ:

Սյուզի Ղարայան- Փոքր օպել էր, ինքը, իր կինը, մայրը, տատիկը, երեք երեխան, եղբոր կինը, եղբոր երեխան, ես ու իմ երկու տղաները, ու…տեղափոխվեցինք Տումի գյուղ:

Մեկ օր անց տեղափոխվեցին Երևան: Անծանոթ ու մեծ քաղաքում որոշեցին 18 հոգով մեկ տան մեջ ապրել, բայց այդ օրերին տուն գտնելը մեծ խնդիր էր: Օգնեցին բարի մարդիկ՝ տունը տասը երեխայով մեծ ընտանիքին տրամադրելով անժամկետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ