56 օր Բաքվի բանտում. Գերությունից վերադարձած Նարեկին գիշերը հայրենի Շահումյան գյուղում այսպես են դիմավորել

Գերությունից վերադարձած Նարեկին գիշերը հայրենի Շահումյան գյուղում այսպես են դիմավորել:

Իսկ առավոտյան Նարեկն արդեն բակի ձյունն էր մաքրում, ճանապարհ բացում աչքալուսանքի եկող հարևան-բարեկամների համար։

Պատերազմը Նարեկի կյանքը երկու մասի բաժանեց։ 56 օր Բաքվի բանտում է եղել՝ մոբի և 7 կամավորականի հետ։ Իրենց խմբի ամենաերիտասարդն էր։ Մոտ երկու ամիս առաջ էր զորակոչվել։ Մատաղիսում էր։ Հոկտեմբերի 3-ին նկատել է ծանր վիրավորված ընկերոջը։ Օգնել է, դուրս է հանել կրակի տակից, ինչի պատճառով հետ է մնացել վաշտից։ Բարեբախտաբար, հանդիպել է կամավորականներին։

Նարեկ Ներսիսյան — Ասացին՝ նույն տեղն ենք գնում, մեզ հետ արի: Իջանք, մի բունկեր կար, ասացինք՝ 20 րոպե հանգստանանք, նոր գնանք։

Փոքր-ինչ հանգստանալուց հետո, երբ դուրս են եկել, որ առաջ շարժվեն՝ մոլորվել են։ Ստիպված նորից հետ են գնացել բունկեր։ Ու, մինչև շարժման ուղղությունը գտնելու փորձեր են արել, թշնամին է իրենց գտել։ Մոտ 20 օր թեժ կռիվ են տվել։ Հասկանալով, որ ևս մի քանի օր պաշտպանվելուց հետո մեր տղաների զինամթերքը կվերջանա, ադրբեջանական կողմը բունկերն անընդհատ կրակի տակ է պահել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ