Այսօր գտնված 6 զինծառայողներից մեկը դերասանուհի Իրինա Այվազյանի հարազատ եղբայրն է

Դերասանուհի Իրինա Այվազյանի ընտանիքը հոկտեմբերի 12-ից լուր չուներ նրա հարազատ եղբորից՝ Արսենից: Այսօր գտնված 6 զինծառայողնրից մեկն Իրինայի եղբայրն է: Հարազատները նրանցից լուր չեն ունեցել 70 օր:

Մեր հետ զրույցում դերասանուհին հաստատեց լուրը: Նա ոգևորությամբ սպասում էր եղբոր հետ հանդիպմանը, քիչ առաջ խոսել է նրա հետ:

Դերասանուհին այս պահին դժվարացավ արտահայտել զգացողությունները, խոստացավ այդ մասին խոսել ավելի ուշ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ