70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներն արդեն վերադարձել են

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝

  • Արսեն Կարենի Այվազյանը
  • Դավիթ Գեղամի Սահակյանը
  • Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը
  • Արթուր Գարիկի Հարությունյանը
  • Արման Արշակի Արմաղանյանը, 
  • Ռուսլան Սարգիսի Թումանյանը

քիչ առաջ վերադարձան Հայրենիք:

Տղաները բուժզննման կարիք ունեն: | ԱՀ ԱԻՊԾ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ