Ինչու են վարչապետի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունները սարսափում արտահերթ ընտրություններից

Նոյեմբերի 10-ին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո Հայաստանում 16 կուսակցությունները, որոնց գերակշիռ մասը ի դեպ մարդ կուսակցություն են, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

16 կուսակցությունները որպես վարչապետի միասնական թեկնածու առաջադրեցին Վազգեն Մանուկյանին որի հանդեպ հասարակությունը մեղմ ասած գրեթե վստահություն չունի։

Սակայն 16 կուսակցությունների կազմակերպած անգամ ամենամարդաշատ հանրահավաքի ժամանակ մասնակիցների թիվը չէր անցնում 8000-ը, սա ան դեպքում, երբ վերջիններս ունեին ահռելի ռեսուրսներ: Օրինակ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ունի մի քանի հազար աշխատակից։ Բայց վերջին օրերին ընդդիմության կազմակերպած հանրահավաքների մասնակիցների թիվը գրեթե չի գերազանցում 3000-ը:

Դեկտեմբերի 19-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ  մեր նահատակների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր։  Որոշ գնահատականների համաձայն վարչապետի շուրջ համախմբվել էր 20,000-30,000 քաղաքացի, ընդ որում սա այն դեպքում, երբ գործող վարչապետ Փաշինյանը երթին մասնակցելու պարտադիր կոչ չէր արել, իսկ երթը չէր կրում քաղաքական բնույթ։  Սակայն մի բան ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս ունի համակիրների մեծ բանակ ու կարողանում է իր շուրջ համախմբել մարդկանց։

Հենց սա է պատճառը, որ ընդդիմությունը սարսափում է արտահերթ ընտրություններից՝ շատ լավ հասկանալով, որ արդար ու թափանցիկ ընտրություններով շանս չունի իշխանության գալու, այդ իս պատճառվ 16 հայտնի կուսակցությունները փորձում են հարցը լուծել Փաշինյանի հրաժարականով։

Սակայն նույն Փաշինյանը մի անգամ չէ, որ շեշտել է, որ մտադիր չէ հրաժարական տալու, իսկ վարչապետի փոփոխություն կլինի միայն ժողովրդի կամարտահայտմամբ, այլ ոչ թե ինչ-որ 16 կուսակցությունների որոշումով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ