![]()
Քրիստոնեության պատմական նշանակությունը հայերիս համար ազգապահպանման անձնագիր է, որտեղ քաղաքացիություն նշված է միաստվածություն, երկիրը ՝ միաբանություն։
Յուրաքանչյուր հոգևորականի պարտքն է պահպանել և անաղարտ հանձնել այս անձնագիրը ամեն մկրտվող հայիս։
Ամեն հոգևորական ձեռնադրվելուց առաջ նախ պետք է հասկանա, որ ինքը կտրվում է աշխարհիկ կյանքից, դառնում Աստծո սպասավոր և իր միակ պարտքն է հոգևոր ծառայություն մատուցել իր ազգին։
Նորից եմ կրկնում՝ հոգևորականը ձեռնադրվելով՝ կտրվում է աշխարհիկ կյանքից, այդ թվում և՛ քաղաքականությունից և՛ կուսակցական պատկանելիությունից։
Իսկ ինչ է կատարվում այսօր մեզ մոտ՝ Հայաստանում։ Ուր են այն հոգևորականները, որ պետք է միաբանության կոչ անեն, միասնության քարոզ անեն, որտեղ փնտրել այն հայ հոգևորականին, որ ձեռնադրվել և չի մոռացել իր հոգևոր ծառայության մասին։
Երեկ Նիկոլ Փաշինյանը չէր Եռաբլուրում, այլ այն երկրի վարչապետը, որի հոգևոր ծառայողն եք համարվում դուք, այն երկրի ծառայողը, որի ժողովրդին պարտավոր եք հոգևոր ծառայություն մատուցել՝ անկախ ձեր քաղաքական հայացքներից։
Վեհափառ կոչված հոգևորականը, որ ամեն պատեհ — անպատեհ առիթով հիշեցնում է, որ նեղված է Փաշինյանի վարչապետ դառնալուց, մոռանում է, որ ինքն էր պարտավոր երթը առաջնորդել, դա ոգեկոչման երթ էր, սգո երթ էր, որտեղ պետք է հնչեր Սրբազանի աղոթք, Վեհափառի խոսք, բայց ողբամ ապրողաց․․․ լռեցին բոլորը․․․
![]()