![]()
Այսօր իրենց ընդդիմադիր հռչակած ամբոխը ոչ ավել ոչ պակաս նախկին պաշտոնյաներն են, ովքեր երկրի դավաճանության , բյուջեն կողոպտելու համար ուղղակի դուրս են շպրտվել պետական ապարատից։
Հիմա ընդդիմություն թե՞ նեղված նեղացածների ամբոխ, ովքեր տզրուկի պես քամեցին ամբողջ պետական ապարատի պոտենցիալը։
<< Կատետրը>> բյուջեի մեջ մտցրած՝ սիստեմատիկ գռփել եք, կողոպտել, լափել․․․ լավ էր, զրկվեցիք։
Հիմա կանգնած եք դուք և սեփական ես-ի դատարկությունը, անելիք չկա, մնում է նորից անցնել հին գործին՝ պառակտել ժողովրդին, իրար դեմ հանել, միայն թե նորից հնար գտնեք կատետր դնել երկրի բյուջեի մեջ։
Պատերազմը այն հայելին էր, որ պտտվեց ամբողջ երկրով , և սեփական ես-ի իրական պատկերը պարզ դարձավ բոլորիս։ Բոլորս մեր արած չարածով պարտք ենք մեր տղաներին, ովքեր այսօր չկան։
Իսկ նեղվածների այս ամբոխը դեռ պատասխան է տալու Հայաստանի ամենասուրբ և ամենահզոր սրբատեղին պղծելու համար, այստեղ չտաք՝ Աստծո դատաստանին մի օր կարժանանաք։
![]()