Վլադիմիր Պուտինը գնահատել է ահաբեկչական ուղղվածությամբ հանցագործությունների շուրջ իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է ընթացիկ տարվա 11.5 ամիսների ընթացքում ահաբեկչական ուղղվածությամբ գրանցված երկու հանցագործությունների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Համեմատաբար վերջերս, ես չեմ նշում 90-ականների կեսերը կամ 2000-ականների սկիզբը, սակայն դեռեւս 2010 թվականին Ռուսաստանում գրանցվել է 779 հանցագործություն»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Նազելի Վարդանյանը:

«Քիչ առաջ ավարտվեց իմ և  Սոֆյա Հովսեփյան / Sofya Hovsepyan-ի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։

Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից եւս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։

Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ