«Սգում եմ ազգիս հետ միասին. չեմ գտնում սփոփանքի որեւէ խոսք…». Թաթա Սիմոնյան

Երգիչ Թաթա Սիմոնյանը գրառում է կատարել՝ նշելով, որ սփոփանքի խոսք չի գտնում։

«Սգում եմ ազգիս հետ միասին. չեմ գտնում սփոփանքի որեւէ խոսք…

Աստված պահապան մեր ազգին, Աստված պահապան մեր երկրին, Աստված լուսավորի մեր բոլոր զոհերի հոգիները»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնլ էինք, Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է է եռօրյա սուգ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  դեկտեմբերի 19-ին դստեր և որդու հետ մասնակցել է Արցախի պատերազմի նահատակների հիշատակին նվիրված բազմահազարանոց սգո երթին:

Այն մեկնարկել է Հանրապետության հրապարակից, անցել «Հաղթանակ» կամրջով, Իսակովի պողոտայով և հասել Եռաբլուր զինվորական պանթեոն:

Վարչապետը ծնկի է իջել զոհված հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ