Ռուսաստանի ԱԻՆ-ի օգնությամբ Ղարաբաղում վերականգնվել է 38 տուն

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մասնագետների հսկողությամբ Ռուսաստանից ստացված շինանյութով Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ վերականգնվել է 38 բնակելի շենք:

«Մասնագետները պարբերաբար ստուգումներ են իրականացնում, վերանորոգումը կատարվում է Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն բերված շինանյութով», — հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի մամլո ծառայությունը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները նաև շարունակում են պարեկություն կատարել Լաչինի միջանցքում, որտեղ հարկ եղած դեպքերում օգնում են վարորդներին, ճանապահներից հեռացնում են բնակիչների թողած տեխնիկան և էվակուացնում են մեքենաները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ