«Պետք է պահպանել այն, ինչ մնացել է…». կամավորները դիմում են ժողովրդին

Համացանցում է հայտնվել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի եւ նրա ընկերների տեսաուղերձը, որը նկարահանվել է երեկ՝ դեկտեմբերի 13-ին: Տեսանյութում նրանք կոչ են անում պահպանել այն, ինչ մնացել է:

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը և այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի, այսօր ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ դեկտեմբերի 19-ին հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, կլինեն հիշատակի այլ միջոցառումներ։

«Հնարավոր է, որ ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն այդ օրվա դրությամբ, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլևս չի կարելի հետաձգել», — հայտարարեց Փաշինյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ