![]()
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի հրավիրել Ղարաբաղի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Բաքու:
«Այստեղ գալը ձեր գաղափարն էր: Ես կարող եմ դա նորից ասել տեսախցիկների առջև: Ես Մինսկի խմբին չէի հրավիրել այցելել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե, նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ուզում եք խոսել տեսախցիկների առջև, ասեք ինձ, եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ: Լսում եմ ձեզ», — Ալիևի խոսքերը փոխանցում է նրա մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք,որ այսօր դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Մեթյու Բրայզային, Բեռնար üասիեին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ինչպես հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը: Բաքվից համանախագահները ժամանելու են Երեւան:
![]()