![]()
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Էջմիածին քաղաքում ոստիկանությունը խուզարկության ժամանակ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության Էջմիածնի գրասենյակի ղեկավար Աբել Հովսեփյանի մեքենայից ավտոմատ է հայտնաբերել։
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ի տեղեկությունը հաստատեցին՝ նշելով, որ եղել է նման դեպք։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ԱԿ 74 ինքնաձիգի նմանվող առարկա։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։
Նշենք, որ Աբել Հովսեփյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի թիկնազորի պետ Արմեն Հովսեփյանի (հայտնի է «Ատաման» անունով) որդին է:
![]()