![]()
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ երեկ տարածված տեսանյութին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող անձը մեքենայից զենք էր ուղղել։
«Խուճապի մեջ են այն մարդիկ, ովքեր մտածում են, որ դա խուճապ է։ ՀՀ-ն գտնվում է փաստացի պատերազմական դրության մեջ, ինչպես նաև 2 անգամ իրավիճակ է եղել, օրինակ՝ Ազգային ժողովի նախագահին փորձել են սպանել ընդամենը օրեր առաջ, ինչպես նաև գնացել մտել են կառավարության շենք և վարչապետի տուն։
Այսինքն՝ դուք համարում եք, որ անհանգստանալու որևէ բան չկա՞, երբ մենք ունենք Ադրբեջան և նման լարված իրավիճակ»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց որ 17 կուսակցությունների անդամներն էլ են թիկնապահներով շրջում։ «Պարոն Վանեցյանը 6 թիկնապահով է միտինգի գալիս, ինչո՞ւ իրենից չեք հարցնում։ Մենք խոսում ենք փաստացի երկրի ղեկավարի մասին, որը պատերազմական դրության մեջ է գտնվում»,- հավելեց նա։
![]()