Կորոնավիրուսից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին եւ ազատվել է պաշտոնից 2020 թվականի փետրվարին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145 240 դեպք, որոնցից 121 882-ն` առողջացած, 2416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 336 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 539 337 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3504 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 1350 առողջացած և 23 մահվան դեպք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ