![]()
Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզորն» արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի և պղպեղի ներմուծումը՝ պայմանավորված մոզաիկա պեպինո վիրուսի տարածման հետ։ Այս մասին նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Ռոսսելխոզնադզորն» անհրաժեշտ է համարում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել լոլիկի և պղպեղի ներմուծումը, որոնք արտահանվում և/կամ արտադրվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Ռուսաստանի Դաշնության տարածք Pepino mosaic virus-ի մուտքը և տարածումը կանխելու նպատակով: Նախկինում այդ մարզից վարակված բանջարեղեն է ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Իսկ մինչ այդ արգելվել էր Ադրբեջանից լոլիկ և խնձոր ներմուծել՝ արտադրանքի մեջ վնասատուների հայտնաբերման պատճառով: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
«Միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում մրգերի և բանջարեղենի մեջ (լոլիկ, խնձոր) լոլիկի հարավամերիկյան ցեցի և արևելյան պտղակերի հայտնաբերման 17 դեպք է գրանցվել»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչության որոշման համաձայն, դեկտեմբերի 10-ից արգելվում է ադրբեջանական լոլիկի և խնձորի ներկրումը Ռուսաստանի տարածք:
![]()