Հրաժարական է տվել Գարիկ Սարգսյանը. Ովքեր են Արարատի և Սյունիքի նոր մարզպետերը

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Հայտնի է նաև Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է` Ռազմիկ Թևոնյանը:

Կառավարության որոշմամբ Սյունիքի արդեն նախկին փոխմարզպետ Մելիքսեթ Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, այս մասին տեղեկացնում է Կառվաարության կայքը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ո ւ մ է.

1. Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ