![]()
Ադրբեջանցիները հանել են Շուշիի մուտքի մոտ տեղադրված Թուրքիայի դրոշը , այս մասին հայտնում է «ՎառԳոնզո» տելեգրամյան ալիքը: «ՎառԳոնզո» նախագծը հրապարակել է ցուցանակի թարմ լուսանկարը և գրել , որ դրոշի մասին տեղեկությունը ստուգել են այլ աղբյուրներում, և այն հաստատվել է.«Ավելի վաղ, նույն տեղում, ադրբեջանականի կողքին, կախված էր նաեւ Թուրքիայի դրոշը:
Հիմա այն բացակայում է: Լուսանկարն արվել է նախորդ օրը:
Մենք տեղեկությունը ստուգեցինք այլ աղբյուրներում, և այն հաստատվեց: Այսինքն, պարզվում է, որ Թուրքիայի դրոշը կամ քամին է տարել, կամ էլ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ թուրք և ադրբեջանցի զին վnրшկшնների հարաբերություններում»,-նշվում է «ՎառԳոնզո» նախագծի հայտարարության մեջ:
![]()