![]()
Վերջին օրերին, երբ 16 կուսակցությունները ներկայացրեցին իրենց միասնական վարչապետի թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին, վերջինիս հակասական կերպարը հանրության կողմից խիստ քննադատության արժանացավ: Ընդ որում, Վազգեն Մանուկյան նաև ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն է, այն նույն ՀՀԿ-ի, որի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին ՎԱզգեն Մանուկյանին «ԻԴԻՈՏ» էր անվանել:
Հիշեցնենք, որ 1996թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանը կողմնակիցների հետ գրոհել էր ԱԺ շենքը, սեպտեմբերի 26-ի ասուլիսում այն ժամանակ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ասել էր.
«Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետև հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետև մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով»:
2007թ. փետրվարին Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ իշխանություններին «իդիոտ» որակավորմանը` ասել էր.
«Իդիոտը ինքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել և ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:
2008թ.-ից Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի կողմնակիցն է, և հիմա նրա մասին առանձնահատուկ գնահատանքի խոսքեր են հնչում: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին»:
![]()