ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Հայաստանում դավաճան ֆեյքատերերը Միքայել Մինասյանը և Արա Սաղաթելյանն են

Դավաճան ֆեյքատերերը հայտնի են: Հայաստանի ներսում գործող դավաճանական ցանցն անցել է ընդհատակ և փորձում է տեղեկատվական տեռորի ենթարկել հանրությանը: Նպատակը՝ ամեն գնով Հայաստանի քաղաքացիներին տրամադրել գործող իշխանությունների դեմ և հասնել իշխանափոխության, թեկուզ Արցախը կորցնելու գնով:

Այս ցանցի ետևում կանգնած Միքայել Մինասյանը և Հայաստանում նրա ներկայացուցիչ Արա Սաղաթելյանը:
Վերջինս էլ կատարում է Միշիկի հրահանգները և անձամբ ղեկավարում դավաճանական ցանցը:

Միշիկյան քարոզչամեքենայի ցանցը կազմված է ֆեյսբուքյան հազարավոր ֆեյք օգտատերերից, որոնցից հիմնական գործողը մի քանիսն են, իսկ մյուսներն ապահովում են տարածումը և աղմուկը: Այդ հիմնական պրոֆիլներից են Robert Avagyan, Gagik Soghomonyan, Hasmik Manukyan, Garik Martirosyan և այլն: Սրանց միջոցով քարոզչամեքենան հրապարակում է իր տեքստերը, իսկ մյուս պրոֆիլներով տարածում, մեկնաբանում և հավանում դրանք:

Robert Avagyan-ի avagrob@gmail.com մեյլերից մեկի նամակագրությունն է, իսկ ֆեյսբուքյան հաշիվն այժմ ժամանակավորապես արգելափակված է: Նամակներ է ստացել անձամբ Արա Սաղաթելյանից, ինչից կարելի է ենթադրել, որ հենց նա է դավաճանական տեքստերի մեծ մասի հեղինակը: Այն, ինչ գտել ենք նշված մեյլում, բավական է կազմակերպիչներին բանտ նետելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ