Թիվ 22 ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ենթարկվել վթարի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։

Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի՝ վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։

«Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,- ասվում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ