![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրում է
Ընդդիմադիր մի զանգված (այդ թվում իրենց լրագրող անվանողներ)՝ իշխանատենչությունից դրդված ու փողից կուրացած, շարունակում են մարդկային բարոյականության անկման ռեկորդներ գրանցել։
Նախ մարդու մահը, իրենց բառերով ասած՝ «իրենց գործընկերոջ մահը» դարձրել են քաղաքական շահարկման առարկա ու հանգիստ չեն թողնում այդ տղային անգամ մահանալուց հետո։
Այնուհետև անցնելով բարոյականության ու նաև անբարոյականության բոլոր սահմանները սկսել են թիրախավորել արդարադատության նախարարին՝ չխնայելով ոչ մեկին ու ոչինչ։
Ցավակցում եմ մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին, դատապարտում եմ մարդու մահը քաղաքական ակտիվի վերածելու անբարո փորձերը և աջակցությունս եմ հայտնում ընկերոջս՝ Սրբուհի Գալյանին, ով դարձել է իրենց ընդդիմություն հռչակած ծախու գրչակների ու անբարո ապապետական գործիչների ատելության զոհը։
Սա նոր պատմություն չէ. վերջին տարիներին այս ամենի միջով պարբերաբար անցնում են պետական պաշտոնյաներն ու իրենց ընտանիքի անդամները։ Հայաստանում ամենաթիրախավորվածը այդ առումով վարչապետն է, իր կինը, երեխաները (այդ թվում մանկահասակ)։
![]()