ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանությանը դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը CBS հեռուստաընկերությանը:

«Մենք ամբողջ հանգստյան օրեր ենք ծախսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանավորվելու համար:

Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ