![]()
Անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութերին և դրանց ուղեկցող մեկնաբանություններին՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը հայտնել է, որ դրանցում ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան և չի եղել քննարկման կամ համաձայնեցման առարկա։
«Հետևաբար տեսանյութերում ներկայացված նախագծային լուծումները որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված նախագծման թույլտվության շրջանակում համաձայնեցված կամ հաստատված նախագծային լուծումների հետ և չեն կարող ներկայացվել որպես քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած կառուցապատման նախագիծ։
Միաժամանակ հորդորում եմ ներդրումային ծրագրի նախաձեռնողներին հանրայնացվող նյութերը նախապես համաձայնեցնել Երևանի քաղաքապետարանի հետ՝ բացառելու համար այնպիսի նախագծային լուծումների և պատկերների հրապարակումը, որոնք չեն անցել սահմանված քննարկման և համաձայնեցման ընթացակարգերը»,- գրել է նա։
![]()