«Մի քանի կտոր՝ այսօրվա արշավից…». Վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում` «Մի քանի կտոր` այսօրվա արշավից» գրառմամբ:

Ավելի վաղ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել էր Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը կլինի արձակուրդում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մի քանի կտոր՝ այսօրվա արշավից:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, 31 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ