«Սա անելու բա՞ն էր… ռոմանԾիկ պատգամավորը չի գիտակցում իր պաշտոնի նշանակությունը, դիրքը, առաքելությունը և այն թիմը, որտեղ հայտնվել է…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայտարարություններին.

Երեկվանից լուռ հետևում եմ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայտարարություններին, գրառումներին ու մեկնաբանություններին:

* Ինքնակոչ հայտնվում է ֆեյք օգտատիրոջ գրառման տակ ու շնորհակալություն հայտնում վարչապետի հասցեին հնչեցրած լկտի ստերով գրառման համար ու հայտարարում, որ կստուգի այդ տեղեկատվությունը: Ստացվում է ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության պատգամավորը կասկածի տակ է դնում ՀՀ վարչապետի անկաշառ, անաչառ ու արդար լինելը: Այս տրամաբանությամբ ռոմանԾիկ պատգամավորը պետք է նաև արձագանքի օրինակ խոհանոցային փեսայի իշխանության հասցեին հնչեցրած ամեն մի ստին ու շնորհակալություն հայտնի դրա համար

* Մեկնաբանություններում սեփական գրառման մեջ, օգտագործւմ է պատգամավորին ոչ վայել արտահայտություններ՝ վիրավորելով իր հետ հարգալից խոսացող քաղաքացուն: Սա սեփական մակարդակն ու կրթական ցենզն ի ցույց դնելու ոչ լավագույն միջոցն է։

* Խրոխտ հայտարարում է, որ ԱԺ ընտրություններին հավաքած 6000 վստահության քվեները տվել են իրեն և դա միայն իր «շնորհքն» է։ Իյա՛, իրո՞ք, էս երկրում ձեզ անգամ 6000 քաղաքացի չի ճանաչում, ուր մնաց վստահության քվե տա։

* Իսկ այսօր հայտարարում է, որ այլևս իրեն չզանգահարեն աշխատանքային ժամերից հետո ու այլևս զբաղվելու է միայն Շիրակի մարզի բնակիչների հարցերով: Նույն տրամաբանությամբ կառաջարկեմ հրաժարվել պարգևավճարներից, և ստանալ աշխատավարձի առնվազն 1/10-ը։

Սա գիտե՞ք ինչի արդյունքն է, երբ համապատասխան մարդիկ հայտնվել են անհամապատասխան տեղում։ ՌոմանԾիկայի գիրկն ընկած պատգամավորը չի հասկանում ու գիտակցում այն մանդատի խորհուրդը, որն իրեն տվել են, իհարկե դա էլ իր «շնորհքը» չէր, գաղտնիք չէ, որ հենց վարչապետի շնորհիվ է ստացել այդ քվեները, որոնք այսօր մսխում է։ Իսկ այսօր նույն վարչապետին կասկածի տակ է դնում։

Թերևս փաստ է, որ ռոմանԾիկ պատգամավորը չի գիտակցում իր պաշտոնի նշանակությունը, դիրքը, առաքելությունը և այն թիմը, որտեղ հայտնվել է։

Հուսով եմ այս ամենից դասեր կքաղի, այլապես ռոմաԾիկայի գիրկն ընկած պատգամավորի քաղաքական կարիերան կավարտվի տխուր նոտայի վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ