Արմենակ Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել վրացի բռնցքամարտիկին

33-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը 12-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

Հանգստյան օրերին կայացած մենամարտում մեր հայրենակիցը հաղթել է վրացի  Մալխաս Սուրաշվիլին: Մեր բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին առաջին ռաունդում:

Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում այժմ ունի 12 հաղթանակ, կրել է մեկ պարտություն և մեկ մենամարտ  ավարտել է ոչ-ոքի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ