TRT-ի հաղորդավարուհին ուշագնաց է եղել ուղիղ եթերում

Թուրքիայում օգոստոսի 30-ին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերությունը (TRT) Անկարայի Քոջաթեփեի բարձունքից ուղիղ եթեր է հեռարձակել, հաղորդում է Ermenihaber-ը:

Շոգ եղանակի և 4 ժամ անընդմեջ հեռարձակման պատճառով TRT-ի լրագրող, հաղորդավար Նիլգյուն Բալքաչի ինքնազգացողությունը վատացել է և վերջինս ուշագնաց եղել:

Նրան անմիջապես օգնության են հասել օպերատորները:

Բալքաչն ուղիղ եթերի ժամանակ մինչ վայր ընկնելն ասել է. «Ծանր պայմաններում ենք հեռարձակումն իրականացնում: Այստեղ շոգ եղանակ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ