![]()
Ամերիկացի գիտնականները ՁԻԱՀ-ից ինքնաբուժման առաջին դեպքն են գրանցել: Նրանք գտել են մի մարդու, որն առանց հատուկ բուժման հաղթահարել է հիվանդությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Գիտնականները պարզել են, որ վիրուսն անհետացել է հիվանդի կենսաբանական նյութից, որին տրվել է EC2 աշխատանքային անվանումը: Նրա օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման պահից մինչեւ լիովին ապաքինումն անցել է 24 տարի է:
Սակայն հետազոտողները չեն բացառում, որ վիրուսային մասնիկների որոշակի քանակություն, հնարավոր է, չի վերացել EC2-ի մարմնից: Ընդ որում, դրանց քանակը գտնվում է ցածր մակարդակի վրա և բավարար չէ վարակելու համար:
Նշվում է, որ նախկինում ՁԻԱՀ-ից ամբողջությամբ բուժված էին համարվում երկու անձինք`« բեռլինյան պացիենտ» Թիմոթի Ռեյ Բրաունը եւ «լոնդոնյան պացիենտը», որի անունը չի հրապարակվում:
![]()