![]()
Ամեն տարի միշտ բերվել է առաջարկ, որով երկարացվել է բանակից խուսափողների խնդրի իրավակարգավորման ժամկետը, իսկ նախորդ տարի առաջին անգամ մեր հանձնաժողովն իր խոստմանը հավատարիմ մնալով ասաց, որ տալու է լրիվ այլ իրավակարգվորման առաջարկ:
Այս մասին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այդ կապակցությամբ արդեն տևական ժամանակ է, որ Մխիթար հայրապետյանի, Արման Բաբաջանյանի և իմ կողմից շրջանառության քննարկվում էր իրավակարգավորման լրիվ այլ մեխանիզմ, թե ինչպես պետք է կարգավորվեն բանակից խուսափողների և նրանց քրեական հետապնդումից ազատելու խնդիրը:
Այսօրվա աշխատանքային քննարկում մեզ ավելի մոտեցրեց արդեն շրջանառության մեջ դրվելիք այն օրինագծերին, որոնցով կտրվեն լուծումներ, թե ինչպես պետք է քրեական հետապնդման մեջ հայտնված բանակից խուսափածները լուծեն իրական այս խնդիրը և վերադառնան Հայաստան: Գաղափարը ոչ թե գումարն է, այլ այն, որպեսզի այդ մարդիկ գիտակցեն, որ ունեն պարտավորություն իրենց հայրնեիքի նկատմամբ»,-ասաց նա:
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական
![]()