![]()
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է:
Տեղեկությունը հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Մկրտչյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում, իսկ մանրամասները կհայտնեն ավելի ուշ:
Մինչ այս նրա դեմ քրեական գործ էր հարուցվել և նա մեղադրվում էր պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Ի դեպ, Մկրտչյանը մեկ տարի էլ չպաշտոնավարեց որպես «Նուբարաշեն» ՔԿՀ պետ. նա աշխատանքի էր անցել նախորդ տարվա ամռանը և աշխատանքից ազատվել այս տարի` ձմռան վերջին։
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ն մարտից նոր պետ ունի` Գերասիմ Գևորգյանն է փոխարինել Մկրտչյանին։
![]()