![]()
Թայվանում օդապարուկը 3-ամյա աղջնակին երկինք է բարձրացրել։ Դեպքը տեղի է ունեցել օդապարուկների փառատոնի ժամանակ։ New York Times-ը հայտնում է, որ երեխան խճճվել էր վիթխարի օդապարուկի պարանների մեջ։
Օդապարուկն աղջկան բարձրացրել է 5-10 մետր։
Երբ քամին մի փոքր հանդարտվել է, ներկաներին հաջողվել է դժվարությամբ բռնել պարանն ու իջեցնել աղջնակին։
![]()