![]()
«Մեր երկրի համար սա ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է…»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Հիանում եմ այն նշանակալի փոփոխություններըով, որոնք այսօր տեղի են ունենում զինված ուժերում։
Ընդ որում, փոփոխություններ տեղի են ունենում ոչ միայն սննդի կամ հագուստի մատակարաման ոլորտներում, կամ մեր զինծառայողների հիգիենայի սպասարկման ոլորտներում, այլ Հեղափոխությունից հետո կատարվել է զինված զինտեխնիկայի արդիականացում և հայկական զինված ուժերի նոր ռազմատեխնիկայով համալրում:
Բայց որ ամենակարևորն է, բարձրացել է նաև մեր զինծառայողների մարտական ոգին: Տավուշյան մարտերը դրա վառ ապացույցն են:
Այո, Հայկական զինված ուժերում վերջին 2 տարվա ընթացքում կատարված նշանակալից բարեփոխումներից ու ձեռքբերումներից հետո բարձրացել է նաև մեր զիննվորների մարտական ոգին, որովհետև մի պարզ փաստ է ակնհայտ դարձել, որ պետությունը հոգատար ծնողի նման հնարավոր ու անհնարին ամեն բան անում է իր զինվորին սատար կանգնելու համար։
Կիսապատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի համար սա ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է Հեղափոխությունից հետո։
![]()
![]()