Լուկաշենկոյին նկարել են իր նստավայրում՝ ինքնաձիգը ձեռքին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնտը, ի պատասխան հարցին, թե որտեղ է նա գտնվում և արդյոք հետևում է Մինսկում տեղի ունեցող իրադարձություններին, վերջինիս լուսանկարն է ուղարկել:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, լուսանկարում Լուկաշենկոն պատկերված է ինքնաձիգը ձեռքին՝ Անխակության պալատի բակում՝ իր նստավայրում:

Նշենք, որ այսօր տեղի ունեցող բողոքի ցույցի մասնակիցները փորձել են մոտենալ Լուկաշենկոյի նստավայրին, սակայն նրանց ճանապարհը փակել են ուժայինները:

Լուկաշենկոյի օգնական Նիկոլայ Լատիշենոկն, իր հերթին, նստավայրի մոտ հավաքված ցուցարարներին հայտարարել է, որ իշխանությունների և ընդդիմության միջև բանակցություններ չեն լինելու:

Հիշեցնենք, որ այսօր Մինսկում ընթացող բազմահազարանոց ցույցերի ժամանակ արդեն 125 մարդ է ձերբակալվել:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ