![]()
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվս մի ՍՈՒՏ Ինձ ասացին, որ վերջին շաբաթներին այս աղյուսակը լայն տարածում է գտել համացանցում և սոցցանցերում: Տեղեկացնեմ, որ այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում: Այն երբեք նույնիսկ բանավոր չի քննարկվել, էլ ինչ մնաց` շրջանառվեր:
Իսկ դպրոցներում մեր երեխաներին սովորեցնելու ենք առողջ և անվտանգ ապրելակերպը, ինչպես վերջին տասը տարիներին, որ ունենանք առողջ հասարակություն։ Նաև սովորեցնելու ենք մեդիագրագիտություն, որ տարբերեն սուտը, ստուգեն տեղեկատվությունը և չտրվեն կեղծիքների։
Այս հերյուրանքի մասին տեղեկացրեք բոլոր նրանց, ովքեր ապատեղեկատվության հետևանքով հայտնվել են մոլորության մեջ»:
‼️ Եվս մի ՍՈՒՏ🔴 Ինձ ասացին, որ վերջին շաբաթներին այս աղյուսակը լայն տարածում է գտել համացանցում և սոցցանցերում:…
Posted by Arayik Harutyunyan on Sunday, 30 August 2020
![]()